fbpx
Զինված Ուժեր

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է բարձրացնել աշխատանքի որակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր շեշտել է Ռազմական ոստիկանությունում կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Ռազմական ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերը, դրանց կանխարգելումը, ՌՈ-ի աշխատանքի որակը և այլն:

Խորհրդակցության ժամանակ կայացվել են նաև մի քանի կադրային որոշումներ, պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:

Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պարտականությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ