fbpx
Իրավական

Դավիթ Տոնոյանը խոսել է Սեյրան Օհանյանի մասին

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձավ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ներգրավվածությանը որպես մեղադրյալ:

«Քանի որ նախաքննություն է իրականացվում, ես իրավունք չունեմ որևիցե էմոցիոնալ կամ իմ անձնական կարծիքը հայտնել որպես պաշտոնյա: Երբ պաշտոնյա չլինեմ, կհայտնեմ»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ էր Սեյրան Օհանյանը գործողություններ անել, որը չէր բխի պետության շահերից, նախարարն արձագանքեց, որ ինքը չեմ ուզում դրան հավատալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ