fbpx
Երևան
12:17 18/04/2019

Դավիթ Խաժակյանը հանդես է եկել հայտարարությամբ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Կառավարության շենքի առջև հայտարարություն արեց: Բողոքելով քաղաքապետարանի գործելաոճից՝ նա ասաց.

«Ձմռանը եղավ մի պահ, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, ակնհայտ էր, որ պետք էր միջոցներ ձեռնարկել՝ ճգնաժամից խուսափելու համար: Քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որոնցով հնարավոր կլինի շահագործումն իրականացնել: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ այն գնումը, որը հայտարարվում է, թեպետ անհրաժեշտություն է, որովհետև ռեսուրսի սակավությունն ակնհայտ է մայրաքաղաքում աղբահանություն իրականացնելիս, բայց այդ գնումն ուղղված է մեկ կազմակերպության, որպեսզի մեկ կազմակերպություն կարողանա հաղթել: 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, պետք է լինի բացարձակ օրինական»:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը չլսեց իրենց հորդորները և հայտարարեց տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ, որով կարող էր հաղթել միայն «ԿամԱզ» մակնիշի մեքենա:

«Նշված է, թե ինչպիսի չափսեր պետք է ունենա մեքենայի ամրաշրջանակային մոնտաժային երկարությունը: Տրված է 6 ունիկալ չափս, որը կարող է համապատասխանել միայն մեկ մեքենայի»,-ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով՝ մյուս բոլոր կազմակերպությունները, որոնք կարող էին համարժեք մասնակցել մրցույթին, այդ հնարավորությունը չունեին, որովհետև մրցույթի տեխնիկական բնութագրերը կազմված էին հենց այդպես:

«Այսօր քաղաքապետարան դիմել է Կառավարությանը և Կառավարության այսօրվա օրակարգում քննարկվում է այս որոշումը, որով քաղաքապետարանին հնարավորություն կտրվի մեկ անձից գնում իրականացնել այն գնման դեպքում, որը դատարանում է գտնվում քաղաքապետարանի իսկ կողմից»,-ասաց Խաժակյանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ