fbpx
Իրավական

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն: Այս մասին նա Facebook-ի իր էջում գրառում է կատարել:

«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:

Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել: Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում …

Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել, դրանք կփոխանցեմ»,- գրել է նա:

https://www.facebook.com/davit.khazhakyan/posts/163513091679180

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ