fbpx
Զինված Ուժեր

Արտակ Դավթյանը մասնակվել է «Արմիա-2020» համաժողովին․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսին, Հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։


Նշվում է, որ այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի համար կարևորություն ներկայացնող հարցերի շրջանակներ։

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ