fbpx
Ժամանց

Դաղստանում տեղի ունեցած հարսանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Դաղստանում տեղի է ունեցել բազմահազարանոց հարսանիք, որը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնել է Дербентские Новости թերթը:

Դերբենտ քաղաքում միաժամանակ ամուսնացել է 30 զույգ, հանդիսությանը ներկա է եղել ավելի քան 10 հազար հյուր:

Նորապսակները ներկայացրել են այն 16 հիմնական ազգությունները, որոնք ապրում են Դաղստանում:

Ամենաերիտասարդ ամուսինները 19 տարեկան են, իսկ ամենատարեց զույգը հանդիսության ժամանակ տոնել է իր ադամանդե հոբելյանը՝ համատեղ կյանքի 60 տարին:

Արարողությունը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել որպես ամենաբազմազգ հարսանիքը և ամենամեծ թվով հյուրերով հարսանիքը: Երկու նվաճումներն էլ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ