«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն հրաժարվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Don Baon-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, կիսապաշտպանը մերժել է «Սանտյագո Բեռնաբեու» տեղափոխվելու առաջարկը: Նրան ամեն ինչ դուր է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն 13 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: