fbpx
Սպորտ

Դե Բրույնեն նշել է, թե որ դեպքում Ման. Սիթին կհամարվի ֆուտբոլի պատմության լավագույն ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է տարբեր մրցաշարերում իր թիմի հնարավորությունների մասին:

«Գրեթե անհնար է հաղթել բոլոր մրցաշարերում: Մենք մտադիր ենք որքան հնարավոր է շատ հաղթանակներ տանել ընթացիկ մրցաշրջանում:

Եթե կարողանանք մեկ մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, ապա կհամարվենք ֆուտբոլի պատմության լավագույն ակումբը:

Ոչ ոք նման արդյունք չի գրանցել: Մենք ձգտում ենք դրան:

Չենք մտածում միանգամից 4 տիտղոսի մասին: Եթե նվաճենք 3-ը, ապա հնարավոր է, որ 4-ի մասին մտածենք միայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ