fbpx
Սպորտ

Դե Խեայի վնասվածքը լուրջ է. նա կարող է բաց թողնել Լիվերպուլի հետ խաղը. A Bola

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան ձախ ոտքի վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում (1-1):

Վնասվածքի պատճառով դարպասապահը խաղի 60-րդ րոպեին հարկադրված էր փոխարինում խնդրել: Առաջիկայում իսպանացին բուժզննում կանցնի: Վնասվածքի պատճառով դարպասապահը կարող է բաց թողնել ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը: Այս մասին հաղորդում է A Bola-ն։

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին:

«Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրած 8 տուրերում ընդամենը 9 միավոր է հավաքել ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: «Լիվերպուլը» 24 միավորով առաջատարն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ