fbpx
Սպորտ

Դե Լիգտը, Դե Յոնգը և Տադիչը ստացել են 3 գլխավոր մրցանակները

Հոլանդիայում տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների պարգևատրության արարողությունը:

3 գլխավոր մրցանակները բաժին են հասել Դե Լիգտին, Դե Յոնգին և Տադիչին, որոնցից երկուսը «Այաքսի» նախկին ֆուտբլիստներ են, իսկ մյուսը՝ ներկայիս:

Պաշտպան Մատեյս դե Լիգտն, ով հիմա հանդես է գալիս «Յուվենտուսում», ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող:

Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն, ով այժմ «կապտանռնագույն» է, ստացել է լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը: Հարձակվող Դուշան Տադիչն էլ լավագույն ռմբարկուի մրցանակը կիսել է ՊՍՎ-ի ռմբարկու Լյուկ դե Յոնգի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ