Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգը աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, որի պատճառով մոտ մեկ ամիս դուրս չի գա դաշտ ու այս պահին շարունակում է վնասվածքից բուժումը։
Esport3-ի հաղորդմամբ՝ Դե Յոնգն իր բուժումն անցնում է Իսպանիայում, սակայն դժգոհ է կատալոնական ակումբի բժիշկներից։
Նշվում է, որ կիսապաշտպանը ցանկանում է գնալ Նիդերլանդներ, որպեսզի այնտեղ շարունակի հետագա ապաքինումը։