«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մեկ հանդիպում բաց կթողնի Պրեմիեր լիգայում։ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը պատժվել է՝ Covid-19-ի վերաբերյալ երգիծական տեսանյութ տարածելու համար: Տեսանյութը հայտնվել է ինտերնետում փետրվարին: Բացի այդ, կիսապաշտպանը կվճարի 50 հազար ֆունտ տուգանք:
Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո առաջին հանդիպմանը Ալին չի մասնակցի, որի ժամանակ «Տոտենհեմը» կխաղա «Յունայթեդի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին:

