Քաղաքականություն

Դեմ եմ, որ ռուսական զորքերը տեղակայվեն Հայաստանի այլ հատվածներում․ Այվազյան

Ես դեմ եմ, որ ռուսական զորքերը տեղակայվեն Հայաստանի այլ հատվածներում, բացի 102-րդ ռազմաբազան, որը էլի հարցականի տակ եմ դնում, թե ինչներիս է պետք, եթե հարկ ու տուրք չեն տալիս, որ իրենք իրենց շահերը տարածաշրջանում սպասարկեն մեր հայկական հողից։

Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ Շուշին ու այլ բնակավայրեր գրավեց, որպեսզի ռուսական զորքին թույլատրեն օկուպացնել կամ ներս մտնել Արցախ։ Հիմա ինչու՞ պետք է չօգնի Ռուսաստանը Թուրքիային, որ ինչ-որ տարածք գրավի Հայաստանից, օրինակ՝ գազ գնելու դիմաց, ՆԱՏՕ-ից դուրս գալու դիմաց, Ղրիմի վրա աչք չունենալու դիմաց, Վրաստանին ևս ամբողջությամբ ռուսական ազդեցության տակ գցելու դիմաց։ Ինչու՞։ Չկա պատասխան։

Ու եթե սա չկանխվի, ապա բոլորիդ համար է վատ լինելու։ Ե՛վ Նիկոլի, և՛ Ռոբերտի, և՛ Սերժի, և՛ Լևոնի, և՛ իրենց բոլորի երեխեքի, և՛ սփյուռքի՝ լինի Լոսից, թե Մոսկվայից, ու մեր բոլորի գալիքի համար, որովհետև կորցնելու ենք հայրենիքը։

Նարեկ Այվազյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Ria-ին տված հարցազրույցում նշել է, որ հայկական կողմի համար շահեկան է Հայաստանում ռուսական բազայի ընդլայնումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ