fbpx
Աշխարհ

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ նոր պատժամիջոցներին

Նյու Յորքում անցկացվել է ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցների մասին բանաձևի նախագծի քվեարկություն: Անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը պաշտպանել են նախաձեռնությունը, երկու մշտական ​​անդամները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, կիրառել են վետոյի իրավունքը, և արդյունքում նախագիծը մերժվել է:

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քվեարկության արդյունքը ցավալի է համարել: Ըստ Սեուլի՝ այն «խաթարում է միջազգային հանրության վստահությունը ՄԱԿ-ի հանդեպ»։ Մինչդեռ Հյուսիսային Կորեան շարունակում է սադրիչ բալիստիկ հրթիռների արձակումը, առկա է նաև միջուկային փորձարկման հնարավորությունը:

Պատժամիջոցների մասին բանաձևի նախագիծը վերաբերում էր ԿԺԴՀ հում նավթի և նավթավերամշակման արտադրանքների մատակարարումների կրճատմանը: Պատժամիջոցներ էին նախատեսվել նաև հյուսիսկորեական մի կազմակերպության դեմ, որն, իբր, զբաղվում է հաքերային գործունեությամբ, նաև առաջարկվել էր արգելափակել մի շարք այլ կառույցների ակտիվները։ Քվեարկությունից հետո իրենց ելույթներում Ռուսաստանն ու Չինաստանն ընդգծել են, որ Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը չի օգնի կարգավորել իրավիճակը Կորեական թերակղզում։

Աղբյուրը՝ 1lurer.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ