fbpx
Սպորտ

Դեմբելեն հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում. Daily Mail

Ֆրանսիական «Լիոն»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Մուսա Դեմբելեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է՝ տեղափոխվի անգլիական Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի կարծիքով, Դեմբելեն իդեալական տարբերակ է ակումբի հարձակման գծում առկա թերությունները վերացնելու համար:

Մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները ներկա են գտնվել Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Սենտ-Էտյեն» – «Լիոն» հանդիպմանը և հետևել են Դեմբելերի գործողություններին:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ