«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կորակազրկվի «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրում կայացած խաղում (4-0) ստացած կարմիր քարտի պատճառով։
Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա»-«Սևիլիա» ֆուտբոլային հանդիպման ժամանակ ստացած կարմիր քարտը Ուսման Դեմբելեի համար կարող է որակազրկման պատճառ դառնալ։
Ինչպես փոխանցում է Diario Sport-ը, նրա պահվածքը համապատասխանում է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի կարգապահական կոդեքսի 117-րդ հոդվածի դրույթներին, ինչի պատճառով Դեմբելեն կարող է երկու խաղով որակազրկվել։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցավար Մատեո Լաոսին իրար հետևից երկու անգամ ասել էր, որ նա շատ վատն է։
Հիշեցնենք, որ առաջիկա երկու տուրերում կատալոնական ակումբը մրցելու է «Էյբարի», ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հետ։ Այսինքն՝ Դեմբելեն կարող է բաց թողնել Էլ կլասիկոն։
«Սևիլիայի» դեմ խաղում Ուսման Դեմբելեն խփեց մրցաշրջանում իր առաջին գոլը։