Աշխարհ

Դեմոկրատ թեկնածուն լքում է ԱՄՆ նախագահական մրցավազքը

Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որը ձգտում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնելու Դեմոկրատական կուսակցությունից, դուրս է եկել նախընտրական արշավից: Այս մասին նա գրել է Twitter-ում։

«Ես այսօր դադարեցնում եմ իմ նախընտրական արշավը և այդ մասին իմ կողմնակիցներին հայտնում եմ խորին ափսոսանքով, բայց միևնույն ժամանակ երախտագիտության զգացումով»,-նշված է հաղորդագրության մեջ:

CNN հեռուստաընկերությունը մեջբերում է կատարել էլեկտրոնային փոստով իր կողմնակիցներին Հարիսի ուղերձից:

«Ես գնահատեցի իրադրությունը բոլոր կողմերից և վերջին օրերի ընթացքում կայացրեցի իմ կյանքում ամենադժվարին որոշումներից մեկը: Նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու իմ արշավը պարզապես ֆինանսական միջոցներ չունի, որոնք անհրաժեշտ են այն շարունակելու համար»: Ինչպես այնուհետև նշել է սենատոր Հարիսը, ինքը միլիարդատեր չէ և չի կարող ֆինանսավորել իր նախընտրական արշավը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ