fbpx
Աշխարհ

Դեմոկրատ սենատորները «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են ուղարկել Թրամփին

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ: Նամակի տեքստը հրապարակվել է սենատորներից մեկի Twitter-ի էջում։

Նամակն ստորագրած 12 օրենսդիրների մեջ 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու երեք հավակնորդներ են՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը:

«Մենք գրում ենք, որպեսզի մեր անհանգստությունը հայտնենք միակողմանի բնույթ կրող պաղեստինա-իսրայելական պլանի հրապարակման՝ ձեր որոշման առնչությամբ, որը կազմված է առանց որևիցե պաղեստինյան մասնակցության և առաջակցության»,-նշված է նամակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ