Հասարակություն
11:18 11/10/2021

Դժբախտ դեպք Իսակովի պողոտայում․ մահացել է երեխա

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում, երեխան մնացել է փլատակների տակ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 52/5 հասցեում՝ ավտոտնակների մոտակայքում, երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է քաղաքացի Է․ Ե․-ի (ծնված 2012 թ․) վրա, ով մահացել է։

ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարներն Է․ Ե․-ի դին դուրս են բերել երկաթբետոնե կառուցատարրի տակից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ