«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ կասկածելի է 400 000 դոլար տալ մի ընկերության, որպեսզի նա եզրակացություն տա Ամուլսարի հանքի հավանական շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի վերաբերյալ, ստանալ գնահատական, որ հանքի շահագործումը հղի է վտանգներով և ապա հաշվի չնստելով այդ գնահատականի հետ, սպասել Գիտությունների ազգային ակադեմիայի խոսքին, որպեսզի նրանք ասեն` նոր ՇՄԱԳ պե՞տք է, թե՞` չէ։
Առնվազն տարակուսելի է, թե ինչու՞ պիտի բյուջեից նշված գումարը ծախսվեր, եթե ԳԱԱ-ն կարող էր երեք օրվա մեջ այդ հարցին «պատասխանել»։
Ու էսքանից հետո ինֆորմացիոն դաշտը ողողված է տեղեկություններով, որ Նիկոլը որոշել է հանքը շահագործել։
Ես դեռ հույս ունեմ, որ նա կունենա բավական խոհեմություն և չի գնա շահագործման ճանապարհով, բայց նաև վստահ եմ, որ լավ ծանրութեթև է արել էն բոլոր ռիսկերը, որոնք կարող են ծագել հանքի շահագործման դեպքում։ Ու խոսքը միայն բնապահպանական խնդիրներին չի վերաբերում։ Ծանրութեթև է արել ու որոշել, որ արտաքին ճնշումներին չի կարողանա դիմակայել ու որոշել է մեր երկրի պետական շահին հակառակ «վաճառել» մեր սուվերենությունը` մեր երկրում ապրելու մեր սահմանադրական իրավունքը, առողջ ապրելու մեր իրավունքը, մեր ու մեր երեխաների ապագան։
Ասելու ոչինչ չի մնում, քանի, որ շահագործման քաղաքական որոշում կայացնելու պարագայում, բոլոր` թեʹ քաղաքական, թեʹ բնապահպանական, թեʹ տնտեսական ցնցումների ու դրանց հետևանքերի պատասխանատվությունը կրում է ԱԺ «Իմ քայլը» դաշինքը և անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ հեղափոխությունը թավշյա չի լինելու, ընկերներ, բոլորը պատասխան են տալու ինչպես իրենց արածների, այնպես էլ հանցագործ անգործության համար։ Բարին բոլորիս հետ:
Ժողովրդին քցելու դեպքում վենդետա լինելու ա»:
https://www.facebook.com/gmiskaryan/posts/3558341224191901
