fbpx
Իրավական

Դեռ պարզ չէ` Բաբայանի դատավճիռը դատախազություն կբողոքարկի, թե ոչ

ՀՀ դատախազությունը դեռևս չի ստացել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ դատարանի որոշումը, ուստի պարզ չէ` այն կբողոքարկվի թե ոչ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի խոսքով` որոշում կկայացվի դատավճիռն ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով դատավարությունն սկսվել էր մարտի 21-ին, և դատարանը որոշել էր դռնփակ իրականացնել ապացույց հանդիսացող տեսաձայնագրությունների հետազոտման փուլը, որը պետք է շարունակվեր նաեւ ապրիլի 5-ին։ Սակայն այդ օրը դատարանը ավարտել էր ընդհանրապես ապացույցների հետազոտումը, այդ թվում՝ ամբաստանյալի, տուժողի հարցաքննությունը։ Այնուհետեւ անցել էր դատական վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող եւ պաշտպանող կողմերը հանդես էին եկել ճառերով, ինչից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ եւ հրապարակել դատավճիռը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Էդուարդ Բաբայանը դեպքի ժամանակ ձևակերպված է եղել որպես ԱՕԿ նախագահ Ծառուկյանի խորհրդական, իսկ, երբ նրան մեղադրանք առաջադրվեց չեմպիոնի հոր նկատմամբ բռնություն գործադրելու համար, մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրւններին, ընտրվեց պատգամավոր և հիմա Ծառուկյանին ուղեկցում է արդեն որպես ԱԺ պատգամավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ