fbpx
Քաղաքականություն

Արթուր Մեսչյանը դեռ պաշտոնավարում է, երբ կգա ժամանակը, նրա հեռանալու մասին կհայտարարվի. Մարության

Այսօր` օգոստոսի 4-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արթուր Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով:


Քաղաքապետը հավելեց, որ այդ 2 տարին մոտենում է իր ավարտին:

«Այդ երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, մնում է իր խոստման շրջանակներում»,- ասաց քաղաքապետը:


Հայկ Մարությանը չհերքեց, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն: Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է:

«Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա, ոչ թե այլ պատճառով: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»,-ասաց Հայկ Մարությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ