fbpx
Սպորտ

Դեռ պետք է ուսումնասիրենք Փյունիկին․ Խեսուս Վալյեխո

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 20:00-ին կայանալու է «Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» ֆուտբոլային հանդիպումը։ Երևան ժամանելուց հետո անգլիական թիմի կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն խոսել է սպասվող խաղի մասին։

«Դեռ պետք է ուսումնասիրենք մրցակցին։ Մարզչի հետ պատրաստվում ենք «Փյունիկի» մասնակցությամբ տեսանյութեր դիտել, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի ֆուտբոլ են խաղում։ Միասին պետք է մտածենք, թե ինչպես ենք խաղալու։

Ինձ շատ լավ եմ զգում այս թիմում։ Պետք է հանգստանանք ու պատրաստվենք «Փյունիկի» հետ խաղին։ Շատ աշխատանք ունենք անելու», – ասել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ Վալյեխոն «Վուլվերհեմփթոն» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»՝ վարձակալական հիմունքներով ու կարող է այսօր նշել իր նորամուտը անգլիական ակումբում։

Հիշեցնենք, որ հայկական ու անգլիական թիմերն այսօր կհանդիպեն Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակներում։ Սա դիմակայության առաջին հանդիպումն է։  Խաղը կայանալու է Երևանում՝ «Հանրապետական» մարզադաշտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ