fbpx
Սպորտ
11:10 07/08/2019

Դեռ շատ բան կարող է տեղի ունենալ․ Կառլո Անչելոտտի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ, նշել է․

«Հանգիստ եմ։ Մի փոքր անհանգստանում եմ, որ տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ մեկ ամիս կա, բայց հարմարվում եմ այդ իրավիճակին։

Եթե հակիրճ՝ ցանկանում ենք ուժեղացնել կազմը, որպեսզի տիտղոսներ նվաճենք։ Մեր թիմը դեռ լիովին չի կազմավորվել, իսկ տրանսֆերային պատուհանում այժմ ամենաթեժ շրջանն է․ այնպես որ՝ դեռ շատ բան կարող է տեղի ունենալ։

Մենք փորձարկումներ չենք կատարելու։ Հնարավոր է, մեզ առավելություն տա այն, որ մրցակից ակումբներն են զգալի փոփոխություններ կատարել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ