fbpx
Աշխարհ

Հոլիվուդյան հայտնի դերասանի արձակած կրակոցից օպերատորը մահացել է

Նկարահանման հրապարակում կին օպերատորին սպանած ատրճանակից կրակոցն արել է հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինը։ Այս մասին, հղում անելով ոստիկանության հայտարարությանը, հայտնել է Variety-ը:

Դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա-Ֆե քաղաքում, Bonanza Creek Ranch-ում, որտեղ Ալեք Բոլդուինը նոր վեսթերն է նկարահանում։ Այդ պահին, երբ դերասանները պետք է ինքնաձիգերից կրակ բացեն, պարզվել է, որ զենքը իրոք լիցքավորված է ​​փամփուշտներով։

Փամփուշտները դիպել են երկու մարդու՝ կինոնկարի ռեժիսորին և օպերատորին։ Օպերատորը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ