fbpx
Աշխարհ

Դերասան Պավել Ուստինովի տրաօրինակ քրգործով դատավճիռը կհրապարակվի այսօր

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը կհրապարակի Դերասան Պավել Ուստինովի քրեական գործով դատավճիռը։ Այս մասին այսօր հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։

Դերասանին մեղադրում են օգոստոսի 3-ին ցույցի ժամանակ Ռոսգվարդիայի աշխատակցի վրա հարձակվելու և նրա ուսը վնասելու համար։ Մեղադրող կողմը Ուստինովի համար պահանջել է վեց տարվա ազատազրկում։

Ուստինովը պնդում է, որ երբ իրեն բերման էին ենթարկում ցույցի ժամանակ, նա որևէ ձևով չի դիմադրել, իսկ Ռոսգվարդիայի նեկայացուցչի ուսը վնասել է պատահաբար։ Ուստինովը նաև ասել է դատարանում, որ ցույցի վայրում պատահական է հայտնվել, և ինքը նախկինում նույնպես ծառայել է Ռոսգվարդիայում։

«Այն որ Մոսկովյան գործով դատավարություններն անցնում են այսպես արագացված ռեժիմով, վկայում է, որ իշխանությունները պարզապես ուզում են վախեցնել ընդդիմադիրներին»,-Эхо Москвы ռադիոկայանի եթերում այսօր ասել է քաղաքագետ Դմիտրի Արեշկինը։

Հուլիսից Մոսկվայում տեղի են ունենում բողոքի ակցիաներ Մոսկվայի դումայի սեպտեմբերի 8-ի ընտրություններին չգրանցված ընդդիմադիր թեկնածուների աջակցության համար։ Ցույցերի մի մասն արտոնված չէր և ոստիկանությունը, Ռոսգվարդիան բիրտ ուժ էին կիրառում այդ ցուցարարների դեմ։ Հազարավոր մարդկանց բերման էին ենթարկել, տասնյակից ավելի քրեական գործեր են հարցուվել։ Ցուցարարների մի մասն արդեն դատապարտվել է 2-4 տարվա ազատազրկման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ