fbpx
Հասարակություն

Դեռևս չի սպիացել երկրաշարժի հետևանքով առաջացած վերքը․ «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության Facebook-ի էջում գրված է․

«1988թ. Դեկտեմբերի7-ը անջնջելի հետք թողեց յուրաքանչյուրիս հիշողության մեջ, այն դրոշմվեց որպես խորը ցավի ու կսկիծի վկայության օր։ Վայրկյաններ տևած երկրաշարժը խլեց շուրջ 25 հազար մարդու կյանք, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 հազար ընտանիք մնաց անօթևան:

Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում եղան ավերվածություններ, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի շինությունների 80 տոկոսը քանդվեցին, վնասներ կրեց Վանաձորը և Ստեփանավանը:

Այսօր՝ 32 տարի անց, դեռևս չի սպիացել երկրաշարժի հետևանքով առաջացած վերքը, ցավով պիտի արձանագրենք, որ մինչ օրս բնակարանային ապահովման կարևորագույն խնդիրն ամբողջովին լուծված չէ, և այս ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքները պետք է լինեն առաջնային ու անհետաձգելի։

Միայն գործուն քայլերով և իրատեսական ծրագրերով է հնարավոր «աղետի գոտի» խարանն ի սպառ ջնջել երկրաշարժը վերապրածների հիշողությունից, իսկ գալիք սերնդին տալ ծաղկուն և առանց վագոն-տնակների քաղաքներ ու գյուղեր և արժանապատիվ կյանք: Մեր քաղաքացիներն արժանի են ապրել արժանանավայել ու բարեկեցիկ կյանքով:

Ոգեկոչենք և վառ պահենք անմեղ զոհերի հիշատակը»:

https://www.facebook.com/freedemocrats/posts/3596952697064566?__cft__%5B0%5D=AZXGwhfqSyMZqUZ9v1MXEe86F8dhT8FpIg0e0NICM2S6b6yyfoJOu0SXdAo6161bBRPg18MHBlRDAOks8AE9ha2joqaDNerO-gwor6VOmCX7yDctF56NOVhpdbGHx_fBG8aXImNyDzDg7fkFWwlIwe03&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ