Ապաէսկալացման վերաբերյալ Հայաստանը դեռևս գրավոր պատասխան չի ստացել Ադրբեջանից․ Արմեն Գրիգորյան-Azat TV
Քաղաքականություն

Ապաէսկալացման վերաբերյալ Հայաստանը դեռևս գրավոր պատասխան չի ստացել Ադրբեջանից․ Արմեն Գրիգորյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին է փոխանցել սահմանին ապաէսկալացման վերաբերյալ առաջարկների փաթեթ, որը բխում է վարչապետի կողմից ավելի վաղ առաջարկած՝ զորքերի հայելային հետքաշման ու անվտանգության լրացուցիչ մեխանիզմների ստեղծման հարցերից։

Այս հարցին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Կառավարության նիստից հետո։

Նա նշեց, որ Հայաստանը դեռևս գրավոր պատասխան չի ստացել Ադրբեջանից՝ սահմանին ապաէսկալացման առաջարկների փաթեթի վերաբերյալ։ Գրիգորյանն ասաց, որ փաթեթը Ադրբեջանին փոխանցվել է գրավոր և ակնկալվում է պատասխան՝ գրավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ