Քաղաքականություն

Դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարարին

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչյուսին (Elvinas Jankevičius)։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հատկապես արդարադատության, օրենքի և իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը։ Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ Լիտվան վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել արդարադատության ոլորտում և կարող է իր լավագույն փորձը կիսել Հայաստանի հետ։

Նախարար Յանկևիչյուսը, ողջունելով դեսպան Մկրտչյանին, իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը հայտնեց բոլոր հնարավոր ոլորտներում երկկողմ և ՀՀ-ԵՄ ՀԸԳ համագործակցության շրջանակներում աջակցելու Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքին։

Զրուցակիցները քննարկեցին նաև երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության հաստատման և իրավապայմանագրային հիմք ստեղծելու, ինչպես նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելություններ կազմակերպելու հնարավորությունն ու ժամանակացույցը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ