fbpx
Առողջապահություն

Դեսպան Մկրտչյանի հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարարին

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգային (Aurelijus Veryga):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր, ընդգծվեց հարաբերությունները նոր իրավապայմանագրային հիմքի վրա զարգացնելու անհրաժեշտությունը։

Նախարար Վերիգան նշեց, որ Լիտվան պատրաստ է տարբեր ուղղություններով իր փորձը կիսել Հայաստանի հետ և նպաստել Հայաստանում առողջապահության ոլորտում իրականցվող բարեփոխումների անցկացմանը։

Կողմերն անդրադարձան երկու երկրների առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Լիտվայի բժշկագիտության համալսարանների միջև համագործակցություն հաստատելու հնարավորությանը։

Նախարար Վերիգան և դեսպան Մկրտչյանը քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանն ու փոխադարձ աջակցությանն առնչվող այլ հարցեր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ