fbpx
Հասարակություն

Դեսպանատունը կոչ է անում չտրվել ադրբեջանցիների սադրանքներին

Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր-Նախիջևանի պատրիարքարանը և Ռուսաստանի Հայերի միությունը կոչ են արել հայ համայնքին չտրվել ադրբեջանցիների սադրանքին և չմասնակցել պատասխան գործողություններում։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Ռուսաստանի տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն առաջացնում են անհանգստություն Ռուսաստանի բազմահազարանոց հայ համայնքի շրջանում, այլ նաև փաստացի կրում են մի շարք մարտահրավերներ ռուսական հասարակությունում ազգամիջյան համաձայնությունը պահպանելու հարցում։

Այս օրերին, ցավոք, մենք բախվել ենք ադրբեջանական փորձի հետ տեղափոխել հայ-ադրբեջանական սահմանին իրադրությամբ պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք, և այդկերպ ստեղծել երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտի օջախներ։

Ակնհայտ է, որ Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների տարբեր հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերի ռուսական սեգմենտում, կողմերի լարվածությունը մեծացնող բազմաթիվ սադրանքները կրում են կանխամտածված բնույթ և նպատակ են հետապնդում հայ համայնքին հրահրել պատասխան գործողություններ կատարելու, որոնք արգելված են օրենքով։

Այդ կապակցությամբ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին խնդրանքով չմասնակցել ինչ-որ նախաձեռնություններում, ակցիաներում կամ հավաքներում, ինչպես նաև զերծ մնալ սոցիալական ցանցերում և տարբեր մեդիա հարթակներում պատասխան գործողություններ կատարելու մասին կոչերից։

Խնդրում ենք նաև պահպանել զգոնություն և զսպվածություն, ինչպես և նախկինում պահպանել ՌԴ օրենքները, մշտապես կապի մեջ լինել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի պատրիարքարանի, Ռուսաստանի Հայերի միության հետ, ինչպես նաև դիմել իրավապահ մարիններին հնարավոր սադրիչ գործողությունների դեպքում։

Հայտնում ենք նաև, որ մենք շարունակում ենք գտնվել ռուսական իրավապահ մարմինների և իշխանությունների հետ սերտ կապի մեջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելեւ նպատակով։

Հարգելի հայրենակիցներ,

Մեր միասնությունը, մեր համակարգված գործողությունները ՌԴ գործող օրենսդրության շրջանակում մեր առջև ծառացած հարցերի լուծման հնարավորություն են»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/armembrus/photos/a.391829354535541/1174486466269822/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ