fbpx
Քաղաքականություն

Նիդերլանդներում ՀՀ դեսպանն այցելել է Լյուքսեմբուրգ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Դեկտեմբերի 17-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳՆ արարողաակարգի ղեկավար Բեատրիս Կիռշին։

Արարողությունից հետո դեսպանը հադիպում ունեցավ Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեն Օլիվիե Մաեսի հետ, ում հայկական կողմի երախտագիտությունը հայտնեց Արցախի դեմ թուրք-արդբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մեկնարկից ի վեր վերջիններիս գործողությունները դատապարտելու, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։

Զրույցի ընթացքում Տիգրան Բալայանը Օլիվիե Մաեսին ներկայացրեց ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծեց թուրք-արդբեջանա-ահաբեկչական զինված ուժերի գործած ռազմական հանցագործությունները և դրանց հեղինակներին պատժելու անհրաժեշտությունը։

Դեսպան Բալայանը լյուքսեմբուրգյան այցի ընթացքում հարցազրույց տվեց երկրի առաջատար RTL հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությանը, վերջինիս կողմից մերձավորարևելյան տարածաշրջանից վարձկանների հավաքագրմանը և տեղափոխմանը Ադրբեջան։
Տ․ Բալայանն ահազանգեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության գործադրման բազմաթիվ դեպքերի, ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից պատերազմական հանցագործությունների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, հետպատերազմյան շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից Հայաստանի տարածքների և հայ ժողովրդի անվտանգությանն դեմ ուղղված սպառնալիքներին մասին։

Դեսպանը առանձնահատուկ ընդգծեց Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում ռազնական հնացագործություններում մեղսակցություն ունեցած անձանց դեմ անհատական պատժամիջոցների և ԵՄ մակարդակում նմանատիպ նախաձեռնություններն առաջ մղելու կարևորությունը։ Տիգրան Բալայանը շեշտեց Արցախի ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության հարատև կարգավորման միակ հնարավորություն»։

https://www.facebook.com/armembnl/posts/772705606933314?__cft__%5B0%5D=AZWlJWosu8M3xt77dLv3wwwVKCGyaaLv2Cs4PCwP3VF-S4Jxb7_D7tdRDSatVbeTfM0bxDBrOOfTZoj7wZnbG8rawucVwxYC64_i3AYQydj2sB4SGd9h45oNh8U5-6XaLCvJlAR0NHTiyxhxjqdWZE61&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ