fbpx
Եվրահանգրվան

ԵՄ դեսպանն այցելել է Մեղրի

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին այց է կատարել Սյունիք։ Այցի 2-րդ օրը Վիկտորինին եղել է Մեղրիում։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրամիության Facebook-ի էջից։

Նշվում է, որ Հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-ի կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։

Դեսպան Վիկտորինն ընդգծել է փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ