fbpx
Քաղաքականություն

Դեսպաններին տարեք Երասխ, թող տեղում ծանոթանան իրավիճակին․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը իշխանություններին կոչ է արել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին տանել Երասխ ու տեղում ծանոթացնել իրավիճակին։

Այս մասին հայտարարությունը Մարուքյանը տարածել է Facebook-ի իր էջում։

«Թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում», – նշել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ երեկ ժամեր շարունակ ադրբեջանական ԶՈւ-ն ագրեսիվ գոծողությունների դիմել Երասխի հատվածում ու գնդակոծել է այդ ուղղությամբ գտնվող հայկական դիրքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ