fbpx
Քաղաքականություն

Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահի հետ

Հուլիսի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ-Հալբուսիին (Mohammed Rikan Hadeed al-Halboosi):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ժողովրդավարական մշակույթի փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-իրաքյան բարեկամության խմբերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Փոլադյանն անդրադարձավ նաև Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի ապագայում ներկայացված լինելու հնարավորություններին՝ ընդգծելով երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների խճանկարում համայնքի ունեցած մեծ դերը և նշանակությունը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ