fbpx
Քաղաքականություն

ՀՀ դեսպանը սենատորին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց ունեցավ սենատոր Բոբ Մենենդեսի հետ:

Դեսպանը շնորհավորեց սենատոր Մենենդեսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորեց դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:

Դեսպան Ներսեսյանը սենատորի ուշադրությանը հրավիրեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը և երկուստեք ընդգծեցին նրանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ անրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։

Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրեց Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը»։

https://www.facebook.com/EmbassyofArmenia/posts/5159377820798862

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ