fbpx
Աշխարհ

Դևիդ Լինչը պատվավոր «Օսկար» կստանա կինեմատոգրաֆի բնագավառում բացառիկ ավանդի համար

Կիոնարվեստների ամերիկյան ակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել կինոռեժիսոր Դևիդ Լինչին «Օսկար» պատվավոր մրցանակ հանձնել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած բացառիկ ավանդի համար (Academy Honorary Award): Հունիսի 3-ին այս մասին հաղորդվել է ակադեմիայի կայքում:

Դևիդ Լինչն ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչ է, որին Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» է շնորհվել համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար: Իր երկարատև կարիերայի ընացքում նկարահանել է ընդամենը 10 լիամետրաժ կինոնկար, և դրանցից շատերը, օրինակ, «Փիղ մարդը» (The Elephant Man, 1980), «Կապույտ թավիշ» (Blue Velvet, 1986), «Սրտով վայրենիները» (Wild at Heart, 1990), դասական ֆիմեր են դարձել:

Կինոքննադատները նշում են, որ Լինչը կռահել է կինոյի այնպիսի ֆենոմենների հայտնվելը, ինչպիսիք են Քվենթին Տարանտինոն, Ռոբերտ Ռոդրիգեսը և Քոեն եղբայրները: Բայց լայն հասարակության շրջանում ամենամեծ ժողովրդականությանը Լինչն արժանացել է «Թվին Փիքս» (Twin Peaks, 1990-1991) միստիկական սերիալից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ