Աշխարհ

Դեւիդ Ռուբինը ընտրվել Է ԱՄՆ ի կինոարվեստների ակադեմիայի նոր նախագահ

Կասթինգ-տնօրեն Դեւիդ Ռուբինը, ով մասնակցել Է այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Սեւազգեստ մարդիկ» (1997 թ.) եւ «Անգլիացի պացիենտը» (1996 թ.) ժապավենները, ընտրվել Է ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի նոր նախագահ: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 6-ին հրապարակվել Է կինոակադեմիայի կայքում: Ռուբինն ակադեմիայի ղեկավարի պաշտոնում փոխարինել Է ռեժիսոր Ջոն Բեյլիին, ով նախագահի պարտականությունները կատարել Է երկու տարի:

 

Կինոակադեմիայի առաջին փոխնախագահ կմնա «Օսկար»-ի մրցանակակիր, գրիմարար Լոիս Բերվելը, իսկ փոխնախագահներ՝ պրոդյուսերներ Սիդ Գենիսը եւ Նենսի Ութլին, ինչպես նաեւ սցենարիտս Լարի Կարաշեւսկին: Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայն ստեղծվել Է Metro – Goldwyn – Mayer կինոընկերության հիմնադիր Լուիս Մայերի նախաձեռնությամբ՝ 1927 թվականին: Սկզբնապես կազմակերպությունը պետք Է լուծեր աշխատանքային վեճերը, սակայն դրա ստեղծումից շատ չանցած միտք ծնվեց՝ ակադեմիայի անունից հեղինակավոր մրցանակներ հանձնել կինոյի բնագավառում: «Օսկար» հեղինակավոր մրցանակի հաջորդ՝ 92-րդ մրցանակաբաշխությունը նշանակված Է 2020 թվականի փետրվարի 9-ին, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ