Խորհրդարան
13:05 19/05/2020

Դեղատներում դիմակները կորոնավիրուսի համավարակից առաջ 20-30 դրամ արժեին. Միքայել Մելքումյան

Այսօր` մայիսի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ եթե ​​տնային պայմաններում կարված դիմակը համապատասխանում է արդյունաբերական մասշտաբով արտադրված բժշկական դիմակների նկտամամբ սահմանված պահանջներին, ապա դրանք կարելի է կրել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանականներին սակայն չի գոհացրել որոշ հարցեր, որից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը, մասնավորապես, նշեց, որ դեղատներում բժշկական դիմակները կորոնավիրուսի համավարակից առաջ 20-30 դրամ աժեին, իսկ այժմ դրանք 10 անգամ թանկացել են:

Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ դիմակները գնելու համար քաղաքացիները ստիպված կլինեն ամսական առնվազն 20 հազար դրամ հատկացնել:

«Այսինքն, երեք հոգանոց ընտանիքը ստիպված կլինի ամսական ծախսել 50-60 հազար դրամ: Չէ որ այս դիմակները պետք է փոխել առնվազն 2-3 ժամը մեկ»,- նշեց Մելքումյանը:

Ըստ նրա՝ տուգանքի չափը պետք է կապել դիմակի ինքնարժեքի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ