Առողջապահություն

Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են՝ «Ունիֆլեքս-դուալ» (ա) դեքսամեթազոն, ֆենիլբուտազոն՝ 3.32 մգ + 375 մգ, 2 մլ, 3 սրվակ (բ) ցիանկոբալամին, լիդոկային հիդրոքլորիդ՝ 2.5 մ գ + 2 մգ, 10 մլ, 3 սրվակ, լուծույթ միջմկանային ներարկման, (արտադրող՝ «Բիոպոլյուս», Վրաստան «Յունիմեդ գրուպ քորփ.»-ի համար) դեղի 060720, 050520 սերիաների,«Ունիֆլեքս դուալ» ներարկման լուծույթ (սերիա՝ 050520, պիտանիության ժամկետ՝ 01.02.2023 թ., սերիա՝ 060720, պիտանիության ժամկետ՝ 01.08.2023 թ.) սերիաների հետ կանչի մասին։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել Դեղը ներմուծող «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։

Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը:

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» և «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերություններին հանձնարարվել է հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ