fbpx
Առողջապահություն

Դեղերի մասին տեղեկատվության տրամադրումը արգելված է. ԱԱՏՄ

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Դեղերի մասին տեղեկատվության տրամադրումը արգելված է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին իրազեկում է․
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է․
դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է: Դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը ներկայացվում է հետևյալ հղմամբ:
http://www.moh.am/#1/1033

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի
47.10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով նախատեսված է տուգանք` տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ օրենսդրական պահանջների խախտումներից և հայտնում, որ շարունակելու է կիրառել վերահսկողական ողջ գործիքակազմը՝ առողջապահության բնագավառում գործող իրավական նորմերի պահանջը ապահովելու նպատակով»:

AATM #ԱԱՏՄ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ