fbpx
Առողջապահություն

Դեղերի պետական գրանցմանն ու գնումների գործընթացներին նվիրված ֆորում

Առողջապահության նախարարության մասնագետները Կոպենհագենում մասնակցում են դեղերի պետական գրանցմանն ու գնումների գործընթացներին նվիրված ֆորումին:

Դեղորաքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը և Ֆինանսատնտեսագիտական վարչության Գնումների համակարգման բաժնի պետ Հասմիկ Մնացականյանը ֆորումի ժամանակ ներկայացրել են Հայաստանում դեղերի պետական գրանցման և փորձաքննության գործընթացները և մեր երկրում պետական գրանցում չունեցող դեղերի, մասնավորապես` պատվաստանյութերի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման համար անհրաժեշտ դեղերի գնման ընթացակարգերում մասնակցության հնարավորության ապահովման մեխանիզմները:

Ֆորումին մասնակցող երկրների ներկայացուցիչների հետ քննարկվել են այս ոլորտում առկա խնդիրները, լուծման ուղիները, նաև յուրաքանչյուրը կիսվել է իր երկրի փորձով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես խնդիրները վերհանել նմանատիպ հարթակներում` համատեղ լուծումներ գտնելու և հաջորդող ֆորումին քննարկելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ