Հասարակություն

Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկում դի է հայտնաբերվել

Օգոստոսի 1-ին, ժամը 19:42-ին ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։


Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Ռոբերտ Ա․-ի (ծնված 1960 թ.) դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ