fbpx
Աշխարհ

Դի Կապրիոյի հիմնադրամը 5 մլն դոլար կուղարկի Ամազոնիայի հրդեհները կանխելու համար

EarthAlliance բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկը Լեոնարդո Դի Կապրիոն է, 5 միլիոն դոլար կուղարկի Ամազոնիայի տարածաշրջանին օգնելու համար, որը տուժել է անտառային հրդեհներից:

«EarthAlliance-ն Ամազոնիայի անտառներին արտակարգ օգնության ֆոնդ է ստեղծել 5 մլն դոլար բյուջեով, որպեսզի կարևորագույն ռեսուրսներ տրամադրի տեղի բնակչությանը և այնտեղ գտնվող գործընկերներին, որոնք աշխատում են Ամազոնիայի կենսաբանական բազմազանությունը փրկել հրդեհների ալիքից»,- ասված է կազմակերպության թվիթերյան էջի զետեղած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7-ը մոտավորապես 20 մլն եվրոյի չափով շտապ օգնություն կուղարկի Ամազոնիայում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար: Կանադան նույնպես խոստացել է հատկացնել 15 մլն դոլար: Երկրի նախաձեռնությունը չի մտնում ընդհանուր օգնության այն փաթեթի մեջ, որը համաձայնեցվել Է «Մեծ յոթնյակի» հանդիպմանը:

Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են արդեն շաբաթներ, դրանց մակերեսը 82 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն է 2013 թվականից ի վեր:

Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչև օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում:

Ընդ որում՝ Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ Է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ