fbpx
Աշխարհ

Դի Կապրիոյի հիմնադրամը գումար է տրամադրել Ավստրալիայի հրդեհների դեմ պայքարի համար

Earth Alliance կազմակերպությունը, որը ստեղծվել է հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյի համանախագահությամբ, 3 մլն դոլար կհատկացնի Ավստրալիայում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Գումարը փոխանցվելու է Australia Wildfire Fund հիմնադրամին, որը փորձում է լուծել ամիսներ շարունակվող լայնածավալ հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամը:

Ֆինանսական միջոցներն ուղղվելու են հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով ամենաշատ տուժած բնակավայրերի, քաղաքների, ինչպես նաև երկրի էկոհամակարգի վերականգնմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Earth Alliance-ը ստեղծվել է 2019թ.՝ Դի Կապրիոյի, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբսի, ներդրող Բրայան Շեթի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ