Արդեն հայտնի է, թե ինչ պատժի է արժանացել Դիեգո Կոստան «Բարսելոնա»-ի դեմ խաղում հեռացման համար:
Լա Լիգայի կարգապահական կոմիտեն Կոստաին որակազրկել է 8 խաղով( 4 հանդիպումով՝ մրցավարին վիրավորելու համար, 4-ը՝ նրա ձեռքը բռնելու):
Մադրիդյան ակումբի խաղացողը տուգանվել է համապատասխանաբար 6010 և 2800 եվրոյով:
Այս որակազրկման պատճառով Կոստան բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը:
Նշենք, որ «Ատլետիկո»-ն իրավունք ունի բողոքարկել կարգապահական կոմիտեի որոշումը: