Դիեգո Գոդինը մայիսին կհայտարարի «Աթլետիկոն» լքելու մասին:
Ֆուտբոլիստը հեռանալու մասին հայտարարությամբ հանդես կգա մայիսի 12-ին՝ «Սևիլիայի» հետ խաղից հետո:Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Գոդինի պայմանագրի ժամկետն «Աթլետիկոյի» հետ ավարտվում է ամռանը:
Խաղացողը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», որի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր:
