fbpx
Զինված Ուժեր

Լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, և հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ:

Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել:

«Հարավային ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ: Որոշ տեղերում սակայն եղել է հարաբերականորեն հանգսիտ վիճակ, մեծ տրամաչափի զիատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում և ինչպես պայմանավորվել էինք, գերիների փոխանակում»,-ասաց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ