fbpx
Հասարակություն

Ռ. Պետրոսյանը դժգոհել է Դիլիջան ազգային պարկի աշխատանքների որակից

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը շեշտել է, որ լինելու են սուր ու կտրուկ լուծումներ։


Նախարարն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։

«Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ»,- գրել է գերատեսչության ղեկավարը։


Պետրոսյանն ազգային պարկի ղեկավար կազմի և աշխատակիցների առջև որպես առաջնային խնդիր դրել է օրենքի գերակայության վերականգնումը:

«Ներկաներին հավաստիացրի, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։ Հայաստանի Հանրապետությունում անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որը վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պետք է պատժվի օրենքի ուժով և ողջ խստությամբ»,- նշել է Ռ. Պետրոսյանը։


https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/908644009646416?__xts__[0]=68.ARCsdl6lnZN8svbpus4c1n_gyeuoyDPq23o-yphC3CGA3IT1C9NZzZSEMvw9yOwR5lLF2FW51N90r_HQA51bJJuAXJqixCqmFBPY7IShrc-evIuGgTJx2KQ7AsHWC4hfL2177Sq3Rr2EgAjync9OE_ahlMGKNYABedQF9xYchLuZtrJzQmfOmFgYDSxamvFffpiSALImUKOm4EuvnTIWdYtMY_p1U9ndfX2ZndNW2d3e3tvy8f016KdqkNy9_RuJzEi_4P4GYk42t1wOGMBXDBJDUcz-PnE02fYk61kpvmHXBu0-MqP9me-4s5PZ2KGzCX4qGBBj_vjY_hkMpQZQaYs&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ