fbpx
Իրավական

«2018 թվականի երկրորդ կիսամյակում «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է մոտ 30 ծառ», – Էրիկ Գրիգորյան

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ծառահատման հետ կապված․

«Քիչ առաջ խոսեցի «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Գոռի հետ։

Գոռը հավաստիացրեց, որ տեղյակ չեն եղել, որ ապօրինի հատման դեպքը մեկ ամիս առաջ արդեն հայտնաբերված և արձանագրված է եղել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից և սահմանված կարգով փոխանցված իրավապահ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիներին։

Պայմանավորվեցինք, որ այսուհետև տեղեկությունները մինչև հրապարակելը կստուգվեն «Դիլիջան» ազգային պարկի հետ` հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով։

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր քաղաքացիներին յուրաքանչյուր բնապահպանական իրավախախտման ականատես լինելու դեպքում ահազանգել պատկան մարմիններին։

Հ.Գ.

2018 թվականի երկրորդ կիսամյակում «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է մոտ 30 ծառ՝ ներառյալ այս դեպքով հայտնաբերված 15 ծառը, իսկ 2017 թվականի ստուգումներով ազգային պարկում արձանագրվել էր մոտ 10 000 ծառի ապօրինի հատման դեպք», – Գրել է Գրիգորյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ